вторник, 7 августа 2012 г.

Չվաճառվող...

‎- Ե՞րբ ես վերջ տալու այդ անիմաստ ծախսերիդ: Աշխատածդ գումարի հետ վարվելու ձև սովորիր էլի: Միայն վատնես՝ առանց նպատակի: Չես մտածում վաղվա օրվա մասին: Բավական ա:
- Ես չգիտեմ՝ էդ վաղը ինձ համար կգա՞: Դու էլ չգիտես: Ոչ ոք չգիտի: Իմը այսօրն ա: Ու ես գանձեր չեմ դիզում...
- Հաաաաաաաաաաաաա, որովհետև քո Աստված ա դա պավիրել...
- Հա, իմ Աստված...
- էդ խելքովդ ու՞ր ես հասնելու:
- Համենայն դեպս, չենք հանդիպի:
- Քո հետ անիմաստ ա, կյանքից գլուխ չես հանում:
- Գանձերը երկնքում դիզեք...
Լռություն: Նրան այլևս չէր լսում անգամ մայրը: Իսկ ինքը սովորել էր հեթանոսների մեջ ապրել ու մնալ Աստծո մարդ... Աստծուն հավատարիմ: Աստված էլ նրան էր հավատարիմ: Ամենանեղ պահին, երբ դրամի պակասությունը փակում էր բոլոր դռները, մի լուսամուտ էր բացվում:
Իսկ ինքը երբեք սև օրվան չէր սպասում. գիտեր, որ այդ սև օր կոչվածը գալիս է այն ժամանակ, երբ իրեն սպասում են, նախապատրաստվում իր գալստյանը...
Բոլոր հեթանոսները հերթով փորձել էին սպանել նրա հավատը, որ սովամահ լինի...
Բայց հավատքը միակ գանձն էր, որ նա դիզել էր, այն էլ սրտի խորքում... ուր ժանգը չի հասնում... 

Комментариев нет:

Отправить комментарий