суббота, 11 августа 2012 г.

Սիրո երազանքոտ չափաբաժին






Մի քանի աստղեր՝ երազանքների իմ տիեզերքից...
Երազանքները մեզ տարբեր են դարձնում...
 Չնայած որ այս տարի ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ ես ամենևին չեմ երազում ժուռնալիստի հաջող կարիերայի մասին...
Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեին, թե որն է իմ սիրած ծաղիկը, ես, հոգևոր անհարմարավետության մեջ ընկնելով, կպատասխանեի՝ ծաղիկներ չեմ սիրում:
Հետո պարզապես սիրահարվեցի դրանց:
Հիմա ծաղիկները, դրանց հետ աշխատելը դաձել է իմ նվիրական երազանքը:
Ուզում եմ ծաղիկների, բացիկների  խանութ ունենալ, ուր մտնող մարդիկ սիրո չափաբաժին ստացած դուրս կգան...
 Վերևում դու տեսնում ես այն աշխատանքների մի մասը, որոնք նվիրելուց առաջ հասցրել եմ լուսանկարել:
Այս ամենն արվել է անպատմելի շաաատ սիրով ու նվիրվածությամբ: Եթե հավանես ու ցանկանաս նմանատիպ բացիկներ նվիրել քո մտերիմներին, ահա իմ էլ-փոստի հասցեն՝
 և ֆեյսբուքյան էջը ՝http://www.facebook.com/anjrockrevolution: Գրիր ինձ... Ես սիրով կօգնեմ  անմոռանալի նվեր պատրաստել քո մտերիմների համար:

Комментариев нет:

Отправить комментарий