вторник, 7 августа 2012 г.

Ծաղկած ծերություն

Խաղաղության ղողանջների աղերսանքն էր լսվում հորիզոնի նարնջից...
Լեռների վրա մարամուտ էր պառկել...
Նա այդպես էլ չսովորեց մենակությանը... չնայած ողջ կյանքը մենակի գրկում էր անցկացրել...
Պարզապես մարդիկ հասնում են մի տարիքի, երբ կարևորվում է չնչինը... մի ժպիտ... մի նուրբ խոսք... ու մարդու հոգում նոր արև է ծաղկել...
Ծերության հետ երբեմն պաղում է այն արևը... որ կար երիտասարդության տարիներին...
Նա ծերացել էր լոկ մարմնով: Էլ չի կարողանում հանգիստ քայլել: Նա երջանիկ... չգիտեմ՝ եղել է, թե ... Բայց չի դադարել հոգով քայլել մանկության արահետով, որ միշտ երկնքի ծաղկած Արևի մոտ է տանում...
Մայրամուտը կամաց գիշեր է դառնւոմ...
Գիշերը քնել է լեռներին...
31.07.2012թ.
Տատիկս... սիրում եմ...

Комментариев нет:

Отправить комментарий