понедельник, 6 августа 2012 г.

Խորհուրդներ՝ ավելի լավ կյանքով ապրելու համար

 Վերջերս կարդացած խորհուրդների այս շարքն ինձ շատ դուր եկավ: Անմիջապես թարգմանեցի հենց քեզ համար: Ստորև ներկայացնում եմ դրանք՝ իմ սեփական լրացումներով: Բարի ընթերցում:

1. Ինքդ քեզ համար պարզիր՝ ինչն է քեզ իսկապես դուր գալիս: Անելով այն, ինչն իսկապես քեզ հաճույք է պատճառում՝ կօգնի ավելի երջանիկ ապրել:

2. Հրաժարվիր այն ամբողջ աղբից, որ ուտում, խմում, ծխում ես ամեն օր: Ոչ մի կասկածելի և խորամանկ դիետաներ. միայն բնական սնունդ, մաքուր բանջարեղեն, մրգեր, ջուր: Կարիք չկա բուսակեր դառնալու. բավական է մաքսիմալ սահմանափակել շաքարի, ալյուրի, սուրճի, ալկոհոլի օգտագործումը քո սննդի մեջ:

3. Գրքեր կարդա: Մասնագիտական գրականություն, պատմություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, կենսագրություններ, գեղարվեստական գրականություն: Աշխատիր հասցնել շաբաթական 1 գիրք կարդալ: Տարեկան դա անում է 50 գիրք: Սա կփոխի քո կյանքը:
                                                          Լրացում: Ապացուցված փաստ է, որ բոլոր նրանք, ովքեր շատ են կարդում, ավելի հեշտությամբ են լուծում իրենց խնդիրները:
                                                   

4.Սովորիր օտար լեզուներ: Սա նպաստում է աշխարհայացքի ընդլայմանը, կարիերայի աճին: Ինտերնետից ռուսերենով օգտնողների թիվը 60 մլիլիոն է, անգլերենով  օգտվողներինը՝ 1 միլիարդ: Մեր օրերում անգլերենի իմացությունը անհրաժեշտություն է:
                                                          Լրացում: Այս երկու լեզուների տիրապետումը հավասարապես կարևոր է: Եթե արդեն տարրական իմացություններ ունես, փորձիր դրանց մակարդակն ընդլայնել բառարաններ կարդալով: Ուսուցիչներիցս մեկն ասում է, որ մի բանը օրական երեք անգամ անելը ցնցող արդյունքներ է տալիս: Ուրեմն օրական 3 անգամ   նվազագույնը 15 րոպե հատկացրու բառարաններին:
     
5. Զբաղվիր սպորտով, գնա քաղաքից դուրս, այցելիր բարեկամներիդ, հաճախիր կինոթատրոններ, թանգարաններ: Ընդլայնիր աշխարհի հետ շփման քո շրջանակը: Որքան շատ տպավորություններով  լցվես, այնքան կյանքդ հետաքրքիր կդառնա:
                                                          Լրացում: Եթե ինչ-որ պատճառներով հնարավորություն չունես հաճախակի այցելել թանգարաններ կամ կինոթատրոններ, կարող ես այդ բացը լրացնել տանը:
Իհարկե անհամեմատելի է թանգարանները բնականից վայելելու հաճույքը, բայց կարելի է համացանցով որոշակի ինֆորմացիա ստանալ տվյալ թանգարանի, այնտեղ ցուցադրվող նմուշների  մասին և հնարավորության դեպքում այցելել՝ արդեն ինֆորմացիայի որոշակի պաշարով: Եվ ընդհանրապես փորձիր ավելի շատ հարաբերվել արվեստի հետ: Դա վեհացնում է մարդուն: Համացանցը կարող է հրաշալի օգնական լինել այդ հարցում: Ամեն օր մի կտավ, մի քանդակ կամ արվեստի մեկ այլ ոլորտի նմուշ ուսումնասիրիր, կարդա ստեղծման պատմությունը:

6. Օրագիր կամ բլոգ ունեցիր: Էական չէ, թե ինչի մասին կլինի այն: Կարևոր չէ նաև այն, որ դու չես տիրապետում պերճախոսության արվեստին և չես ունենա տասից ավելի ընթերցող: Կարևոր է այն, որ դրա սահմաններում դու կկարողանաս մտածել և քննել:
                                                          Լրացում: Հայոց լեզվիս ուսուցիչը հաճախ էր ասում, որ երբեք չես իմանա, թե հնչեցրածդ միտքը կամ գրածդ տողը ում, ինչ հարցում պետք կգա: Մի տարվիր    ռեյտինգամանիայով, քեզ անհատներն էլ բավական են:

7. Նպատակներ դիր քո առաջ: Գրիր այն թղթի վրա կամ քո բլոգում: Կարևորը, որ դրանք լինեն հակիրճ, պարզ, հասկանալի: Եթե հստակ նպատակներ ունենաս, դու կամ կհասնես դրանց, կամ չես հասնի: Հակառակ դեպքում՝ հասնելու հնարավորություն ընդհանրապես չի լինի:
                                                          Լրացում: Քո առաջին նպատակը, օրինակ, կարող է լինել այս խորհուրդների կիրառումը քո կյանքում:

8. Սովորիրի համակարգիչ մուտքագրել աչքերը փակ: Ժամանակը այն քիչ հարստություններից է, որ դու ունես: Իսկ մուտքագրել դու պիտի կարողանաս նույնքան արագ, որքան արագ մտածում ես:
                                                          Լրացում: Տիպիկ խորհուրդ է տեխնոլոգիական մեր դարաշրջանի համար: Կուզենայի անպայման հայատառ մուտքագրման մասին հիշեցնել:
 Ժամանակն է սովորել հայերենը հայատառ մուտքագրել:

9. Հրաժարվիր համակարգչային խաղերից, համացանցում անիմաստ թափառելուց:
                                                           Լրացում: Արդեն նշեցի՝ ինչպես կարելի է համացանցից առավելելագույնս օգուտ քաղել՝ անիմաստ թափառումների ու չատերի փոխարեն:

10. Կառավարիր ժամանակդ: Սովորիր գործերդ կառավարել այնպես, որ դրանք աշխատեն գրեթե առանց քո միջամտության: Գործիր արագ, առանց հետաձգումների:

11. Դադարիր կարդալ նորություններ: Միևնույնն է, հիմնական նորությունների մասին խոսում են  շրջապատում: Իսկ ինֆորմացիոն աղմուկը խանգառում է ճիշտ որոշումների կայացմանը:
                                                          Լրացում: Չգիտեմ, ֆեյսբուքյան մեր իրականության մեջ որքանով է հնարավոր այս խորհրդի կիրառումը, բայց գոնե կարելի է զերծ մնալ գայթակղիչ վերնագրերով էժանագին ծուղակներից, որոնք քո կյանքում որևէ բան չեն փոխում դեպի լավը:

12. Սովորիր շուտ արթնանալ: Պարադոքսն այն է, որ առավոտյան ավելի շատ բան ես հասցնում անել, քան երեկոյան: Յոթժամյա քունը բավական է մարդուն՝ ֆիզիկական նորմալ ծանրաբեռնվածության և պատշաճ սնվելու պայմաններում:
                                                          Լրացում: Կա՞ ավելի հաճելի բան քան արթնանալ արևի հետ՝ լուսաբացին ու թարմ ուժերով սկսել աշխատանքը…

 13. Փորձիր քեզ շրջապատել ազնիվ, անկեղծ, խելացի և հաջողակ մարդկանցով: Շատ ժամանակ անցկացրու այն մարդկանց հետ, որոնց դու հարգում ես, և որոնցից կարելի է մի բան սովորել:

14. Օգտագործիր ամեն րոպեն ու յուրաքանչյուր մարդու՝ իմանալու համար նոր բան: Եթե հնարավորություն ունես շփվելու տարբեր ոլորտների մասնագետների հետ, փորձիր հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում նրանց աշխատանքը, որն է դրա նպատակը:

15. Սովորիր ճիշտ հարցեր տալ: Նույնիսկ տաքսու վարորդը կարող է ինֆորմացիայի անգնահատելի  աղբյուր դառնալ:


աղբյուրը՝ kefline.com


Շնորհակալություն ընթերցման համար: 

 

Комментариев нет:

Отправить комментарий