понедельник, 2 июля 2012 г.

Առավոտի արցունքներ...


Պատմիր ինձ այն ժամանակների մասին, երբ նինջն ուզում էր գրավել քեզ, բայց դու, համառորեն  պայքարելով, մնում էիր գիշերային անդորրության մեջ... Լռությունը խախտում էր միայն ընտանիքիդ համաչափ շնչառությունը...
Ու մի զլացիր պատմել, թե ինչպես լուսաբացից դեռ շատ առաջ քո հոգում լուսաբացվում էր սաղմոսված քո սերը... Նա լուսաբացի շքեղ մորու հետ կաթում էր թաց ասֆալտին, որ մորեգույնի ճանապարհդ... այն ամփոփված էր նորաթուխ լավաշի բույրի մեջ... Բույրը քո մեջ արթնացնում էր բարու գիատակցությունն ու դու օրհնում էիր օրը...
 Ու էլի մտորումներ սիրո մասին... Փակագծաված սերեր և չակերտված ցավեր, որոնց հետ կանգնած ես լուսակիրված փողոցում, ու մինչ սպասում ես կանաչ մարդուկի հայտնվելուն, հայացքդ տաքանում է ինչ-որ առտառոց կանաչության վրա, որ գրկել էր փողոցի եզերքը...
Կանաչի մեջ առավոտի արցունքներ... Շտապում ես տեղեկացնել, որ դա ցող չէ... Պարզապես այդտեղ՝ քո քաղաքում, ամեն առավոտ ջրցան մեքենաները ջուր են շաղ տալիս,  ու արևները շտապում են լողալ դրանցում...
... Իսկ մարդիկ անհաղորդ այս ամենին... մխրճված իրենց բողոքների ու ցասումների մեջ, չեն էլ նկատում, թե ինչպես է ցողը արևի բարձրանալու և օրվա աղմուկի հետ լուծվում, չքանում օդում՝ վաղը նորից ծնվելու խոստումով...
                                                                                         Հ. Գ.- Իմ սեպտեմբեր... Սիրում եմ քեզ...
                                                                                                                     05.10.11թ